Ռուսական պատվիրակությունը կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին Ստամբուլում. Պեսկով

Ռուսաստանի պատվիրակությունը կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին Ստամբուլում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին:

«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այսուհանդերձ, նա չի մանրամասնել Ռուսաստանի բանակցային խմբի կազմը, ինչպես նաև չի նշել հանդիպման մեկնարկի ստույգ ժամը։

Բացի այդ, Պուտինի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե ցանկանում է անձամբ հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ:

Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել էր, թե Ստամբուլում այս շաբաթ կսպասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Եթե Պուտինը չգա, դա կլինի վերջնական կետը, որը ցույց կտա, որ նա չի ուզում ավարտել պատերազմը»,- ասել էր Զելենսկին, ընդգծելով՝ միայն նա կարող է որոշում կայացնել հրադադարի վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռ հայտնի չէ՝ Պուտինը կմեկնի բանակցությունների, թե ոչ. Թրամփը չի բացառել իր մասնակցությունը