Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ստամբուլում այս շաբաթ կսպասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Եթե Պուտինը չգա, դա կլինի վերջնական կետը, որը ցույց կտա, որ նա չի ուզում ավարտել պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին, ընդգծելով՝ միայն նա կարող է որոշում կայացնել հրադադարի վերաբերյալ:
Անցած շաբաթավերջին Զելենսկին և Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիան՝ Միացյալ Նահանգների նախագահի հետ, հորդորել էին Պուտինին մեկամսյա հրադադար հաստատել: Պուտինը, սակայն, ի պատասխան շաբաթ կեսգիշերն անց առաջարկել էր Ուկրաինային վերսկսել 2022-ին Ստամբուլում ընդհատված ուղիղ բանակցությունները, չբացառելով, որ դրանց ընթացքւոմ կարող է որոշվել նաև հրադադարի հարցը։