ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկում է մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար։
«Մտածում էի՝ գուցե մեկնեմ։ Չգիտեմ՝ որտեղ կլինեմ հինգշաբթի օրը։ Այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց իսկապես մտածում էի [Ստամբուլ] թռչելու հնարավորության մասին», - նախագահ Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Առաջիկա օրերին նախատեսված է ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար։