Թրամփ-Էրդողան հեռավար հանդիպում է կայացել. Аnadolu

Այսօր կայացել են Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի և պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռավար բանակցությունները, հաղորդում է թուրքական պետական Аnadolu լրատվական գործակալությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանն ու Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

«Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացնելու՝ Թրամփի որոշումը պատմական նշանակություն ունի»,-տեղեկացնում է Anadolu-ն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էր Ռիյադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները