Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 8-ին կայցելի Ադրբեջան, այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Նեթանյահուն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև այդ երկրի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր Իսրայելի հետ լարված հարաբերություններ ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ մայիսին Բաքու նախատեսված այցի մասին։ Նեթանյահուի սպասվող այցի մասին հաղորդվում է Իսրայելի վաղեմի հակառակորդ Իրանի նախագահի Ադրբեջան ժամանելու ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան