Բեռլինում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ:
ՊՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները:
«Բարձր ենք գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել», - գրել է Սուրեն Պապիկյանը Տելեգրամում:
Պապիկյանն ու Պիստորիուսն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
Սուրեն Պապիկյանը մայիսի 12-ին է մեկնել Բեռլին՝ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը:
Երեկ նա հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության իր պաշտանակցի, ապա նաև ոչ ֆորմալ շփումներ Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը որոշել են պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել