Էր Ռիյադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մեկնարկել են ԱՄՆ և Սիրիայի նախագահների բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Թրամփին ուղեկցող ամերիկացի լրագրողներից մեկին։

Թրամփը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ կարճատև հանդիպում անցկացնելու և այդ երկրի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամություն էր հայտնել նախօրեին։ Սիրիայի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է գտնվում Պարսից ծոցի երկրների գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները