ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ UNICEF-ը, դադարեցնում է իր աշխատանքը Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչ Իրինա Մազուրին։
Նրա խոսքով՝ UNICEF-ը առաջիկա ամիսներին աստիճանաբար կդադարեցնի իր աշխատանք Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանական անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ կազմակերպության Բաքվի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությանը մանկական մահացության ցուցանիշների նվազեցումն էր։