23-ամյա հղի կինը մայիսի 11-ին դուրս էր եկել տղային բակից տուն բերելու, որ քամուց, հանկարծ չվնասվի, երբ տանիքից թիթեղը պոկվել ու հարվածել է ուղիղ որովայնին: 2450 գրամ, 48 սմ. հրաշքն այսքան է կշռում, անունն էլ Մարինե՝ ծովերի դուստր։ Բայց ոչ թե ծովային փոթորիկները, այլ երևանյան ուժգին քամին էր այս անհավանական պատմության պատճառը։
«Ես ուղղակի մտածում էի, որ երևի չենք փրկվի», - նշեց նա:
«Էրեբունի» ծննդատանը 36 շաբաթական հղի Ռուզաննա Հարությունյանին ընդունել են որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Ընդամենը 7 րոպեում են բժիշկները պատրաստել կնոջը վիրահատության: Փոքրիկ աղջնակը ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով է ծնվել: Հիմա փոքրիկը «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնում է բուժում ստանում:
Բազմաթիվ հրաշքներ գործած բժիշկը՝ Էրեբունու ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանն այսօր խոստովանեց՝ իր կեսդարյա աշխատանքային կարիերայի ընթացքում նման գրքային պատմություն չի հանդիպել։
Հերթապահ բժիշկներ Նառա Ադամյանն ու Անահիտ Անանյանն են այդ 7 րոպեում արագ կողմնորոշվել ու փաստացի հրաշքը հենց նրանց ձեռքով է լույս աշխարհ եկել։
Մայր ու դուստր հանդիպումը դեռ չի կայացել։ Ռուզաննան դեռ միայն նկարներով է տեսել դստրիկին: Մայրիկին ու Մարինեին տանը երկու ավագ եղբայրներն են սպասում: Բժիշկները հավաստիացնում են՝ շուտով ընտանիքը կմիավորվի, ծննդատան տնօրեն էլ է շտապում է մեկ այլ բարի լուրով կիսվել. - «Աղջիկը100 տոկոսով էլի կկարողանա երեխա ունենալ»:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.