Ուկրաինայի ղեկավարությունը՝ վաղը Ստամբուլում կայանալիք հանդիպմանը մասնակցության հարցը կորոշի միայն այն բանից հետո, երբ պարզ լինի՝ արդյոք դրան մասնակցելո՞ւ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Պուտինը կվախենա՞ մեկնել Ստամբուլ, թե՝ ոչ», - Reuters-ին են փոխանցել ուկրաինական դիվանագիտական աղբյուրները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ ամեն դեպքում վաղը կմեկնի Ստամբուլ։
«Ես հույս ունեմ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ պատերազմի դադարեցման ինչ-որ մի ձևաչափ գտնել», - նշել է Զելենսկին։