Մատչելիության հղումներ

Կաննի փառատոնի մեկնարկին կինոաշխարհի գործիչները դատապարտել են Գազայի ցեղասպանությունը


Կաննում մեկնարկեց 78-րդ կինոփառատոնը, որտեղ այս տարի ժյուրին կգլխավորի օսկարակիր ֆրանսուհի Ժուլիետ Բինոշը։ Փառատոնի մեկնարկին կինոաշխարհի ավելի քան 380 գործիչներ, այդ թվում՝ «Շինդլերի ցուցակ» ֆիլմի դերասան Ռեյֆ Ֆայնսը բաց նամակ են հրապարակել՝ դատապարտելով Գազայի ցեղասպանությունը։

«Մենք չենք կարող լռել, քանի դեռ Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում», - ասվում է ֆրանսիական Liberation-ում և ամերիկյան Variety ամսագրում հրապարակված նամակում։

Ստորագրողները, որոնց թվում են Հոլիվուդի աստղեր Ռիչարդ Գիրը և Սյուզան Սարանդոնը, ինչպես նաև հայտնի իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը և Կաննի կինոփառատոնի նախկին դափնեկիր Ռուբեն Օստլունդը, դատապարտել են պաղեստնիցնի լուսանկարիչ Ֆատիմա Հասունայի մահը։

25-ամյա Հասունան զոհվել է անցած ամիս՝ իր 10 հարազատների հետ Իսրայելի օդային հարվածից։ Նա իրանցի ռեժիսոր Սեպիդե Ֆարսիի «Հոգիդ ձեռքիդ վրա դիր և քայլիր» վավերագրության հերոսն է, ֆիլմ, որի պրեմիերան Կաննում կկայանա առաջիկա հինգշաբթի։

Փառատոնի ուշադրության կենտրոնում է նաև Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ․ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կցուցադրվի երեք ֆիլմ՝ ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի ավերածությունների մասին։

XS
SM
MD
LG