Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց


Արտգործնախարար Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ամբաստանյալն այսօր մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Արա Բադոյանը, սակայն, անազատության մեջ կանցկացնի 11 ամիս 23 օր, քանի որ մոտ 2.5 տարի արդեն գտնվել է անազատության մեջ:

Բադոյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնելու համար: Գլխավոր դատախազությունից, առանց մանրամասներ հայտնելու, փոխանցեցին, որ բողոքարկելու են վճիռը վերաքննիչ ատյան:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը, Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի ենթարկվեց այն ժամանակ խորհրդարանի խոսնակ Միրզոյանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG