Մատչելիության հղումներ

Արաղչի․« Ցավալի է, որ Թրամփի համար ոչ թե Իսրայելն է սպառնալիք, այլ Իրանը»


Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում նրա հնչեցրած հայտարարությունների համար։

Սպիտակ տան ղեկավարը մասնավորաբար նշել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Մերձավոր Արևելքում գտնվող «ամենաապակառուցողական ուժն է»։

«Սա իրոք ցավալի է, որ Թրամփն անտեսում է Իսրայելի սպառնալիքներն ու հանցագործությունները, փոխարենը Իրանը որակելով որպես սպառնալիք։ Հստակ է, որ նման քայլը մոլորեցնելու նպատակ ունի։ Թրամփը տեղերով փոխում է իրական սպառնալիքները։ Արդյո՞ք Իրանն է 60 հազար մարդ սպանել Գազայում», - հայտարարել է Արաղչին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG